26.06.2020 12:54

759 նոր դեպք, 814 ապաքինված

759 նոր դեպք, 814 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 759 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 23 հազար 247 է:

Ապաքինվել է եւս 814 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 12 հազար 149:

Մինչ այս պահը իրականացվել է 105 հազար 46 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 557 մարդ:

Մահացել են 13 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 89 (կին), 88 (կին), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 70 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 53 (տղամարդ), 51 (տղամարդ), եւ 48 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 410:

131 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: