26.06.2020 13:06

ՍԴ փոփոխությունները մտան ուժի մեջ

ՍԴ փոփոխությունները մտան ուժի մեջ

Երեկ կեսգիշերին ԱԺ ընդունած Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել էր.

«Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ։

Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։

Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը եւ առաջնորդվել ըստ այդմ»։

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ ՍԴ արդեն նախկին նախագահ, փոփոխություններից հետո` ՍԴ դատավոր Թովմասյանն ու ՍԴ մեկ այլ դատավոր` Արեւիկ Պետրոսյանը արձակուրդում են: