26.06.2020 11:34

ԱՄՆ․ Հիվանդները տասն անգամ շատ են

ԱՄՆ․ Հիվանդները տասն անգամ շատ են

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը կարող է տասն անգամ ավելին լինել, քան պաշտոնապես հաղորդվում է։

Ինչպես նշում են ԱՄՆ-ում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում, Covid-19-ով կարող է վարակված լինել մինչև 20 մլն ամերիկացի, մինչդեռ այժմ ախտորոշվածների ցուցանիշը գնահատվում է 2,4 մլն։

Գերատեսչության ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդը տեղեկացրել է, որ նման գնահատականներ են տրվել ամբողջ երկրում անցկացված արյան անալիզների և դրանցում կորոնավիրուսի հակամարմիններ հայտնաբերելու հիման վրա։

Վերջին օրերին ամերիկյան մի շարք նահանգներում, այդ թվում՝ Ֆլորիդայում և Թեքսասում, ռեկորդներ են սահմանվում մեկ օրվա ընթացքում  նոր ախտորոշումների թվով։ Թեքսասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է, որ վարակի նոր բռնկման կապակցությամբ նահանգում աշխատանքների վերսկսումը կասեցվում է։

Փոխանցում է BBC-ն։