26.06.2020 13:52

Ըստ փորձաքննության՝ Խրուշչովի որդին մահացել է գլխի վնասվածքից

Ըստ փորձաքննության՝ Խրուշչովի որդին մահացել է գլխի վնասվածքից

ԽՄԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդին վախճանվել է գլխի հրազենային վնասվածքից, հաղորդել է Ռոդ-Այլենդ նահանգի կորոներական ծառայությունը։

Սերգեյ Խրուշչովը մահացել է հունիսի 18-ին, Քրենսթոն քաղաքի իր տանը, Ռոդ-Այլենդ նահանգ։ Ոստիկանություն է կանչել նրա կինը՝ Վալենտինա Գոլենկոն, տեղական ժամանակով առավոտյան ժամը 9։15։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները և շտապօգնությունը արձանագրել են Խրուշչովի մահը։

Այնուամենայնիվ, Խրուշչովի մահվան փաստով գործ է հարուցվել։ Որպես մահվան պատճառ՝ նշվել է գլխի վնասվածքը։

Խրուշչովի այրին РИА Нововсти  գործակալությանը հայտարարել է, որ իր ամուսինը մահացել է ծերությունից։ «Պետք չէ ինձ պատմել այդ բոլոր բամբասանքները։ Նա մահացել է ծերությունից՝ ինչպես և նշված է եզրակացության մեջ։ Նա արդեն երկու տարի հիվանդ էր»,- ասել է Վալենտինա Գոլենկոն։

Սերգեյ Խրուշչովը կհուղարկավորվի աշնանը Մոսկվայի Նովոդեւիչիե գերեզմանոցում, հայտնել է նրա այրին։

Փոխանցում է BBC-ն։