26.06.2020 14:46

Նախկին խորհրդային հանրապետություններում կորոնավիրուսի ռիսկը բավական բարձր է

Նախկին խորհրդային հանրապետություններում կորոնավիրուսի ռիսկը բավական բարձր է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Եվրոպայում կորոնավիրուսի ակտիվ տարածման կապակցությամբ։ ԱՀԿ-ի Եվրոպական տարածքային գրասենյակի տնօրեն, դոկտոր Հանս Կլյուգեն հայտարարել է, որ այդ բռնկումը կապված է կարանտինային սահմանափակումների մեղմացման հետ։

Մասնավորապես, Կլյուգեի խոսքով՝ Եվրոպայի 11 երկրներում «վիրուսի փոխանցման ցուցանիշներն այնքան են բարձրացել, որ եթե այդ ուղղությամբ անհապաղ պատասխան քայլեր չձեռնարկվեն, ապա առողջապահության համակարգերը կրկին կհայտնվեն կոլապսի շեմին»։

Ավելի ուշ ԱՀԿ-ն հայտարարել է, որ այդ երկրների շարքում են՝ Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը,, ինչպես նաև Շվեդիան, Բոսնիա-Հերցեգովինան, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Կոսովոն։

Ըստ Կլույգեի՝ Եվրոպայում արդեն Covid-19-ով վարակվել է ավելի քան 2,5 մլն մարդ, ընդ որում՝ ամեն օր արձանագրվում է մոտավորապես 20 հազար նոր դեպք, ամեն օր մահանում է առնվազն 700 մարդ։

Փոխանցում է BBC-ն։