26.06.2020 15:12

ՆԱՍԱ-ի կենտրոնակայանն անվանակոչվել է Մերի Ջեքսոնի անունով

ՆԱՍԱ-ի կենտրոնակայանն անվանակոչվել է  Մերի Ջեքսոնի անունով

Օդագնացության և տիեզերքի հետազոտության ազգային վարչության գլխավոր գրասենյակը (ՆԱՍԱ) անվանակոչվել է Մերի Ջեքսոնի անունով։

Ջեքսոնը ՆԱՍԱ-ում ծառայել է 34 տարի և առաջին սևամորթ կինն է եղել, որն այնտեղ ինժեների պաշտոն է զբաղեցրել։

Մերի Ջեքսոնը մահացել է 2005 թ․, 84 տարեկանում։ Նրա կյանքի պատմությունն է ընկած 2016 թ․ էկրան բարձրացած «Գաղտնի ֆիգուրներ» կինոնկարի հիմքում։

2019 թ․ Ջեքսոնը հետմահու պարգևատրվել է Կոնգրեսի ոսկե շքանշանով՝ ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով։

«Մենք մեր տուրքն ենք մատուցում կանանց, աֆրոամերիկացիներին և ցանկացած ծագման մարդկանց, որոնց շնորհիվ ՆԱՍԱ-ի պատմությունն այդքան հաջող է ընթացել։ Մերի Ջեքսոնը օգնել է քանդելու պատնեշները և նոր հնարավորություններ բացելու աֆրոամերիկացիների ու կանանց առջև՝ նախագծերի և  տեխնոլոգիաների ոլորտում»,- հայտարարել է կազմակերպության ղեկավար Ջիմ Բրանդենսթայնը։

Փոխանցում է BBC-ն։