26.06.2020 15:47

Թրամփ․ ԱՄՆ-ը կարող է կորոնավիրուսի պատվաստանյութը մշակել մինչև այս տարեվերջ

Թրամփ․ ԱՄՆ-ը կարող է կորոնավիրուսի պատվաստանյութը մշակել  մինչև այս տարեվերջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կորոնավիրուսի պատվաստանյութը կարող է ստանալ մինչև այս տարեվերջ։

Այդ մասին Թրամփը հայտարարել է հինգշաբթի օրը ընտրողների հետ հանդիպման ընթացքում, որը կազմակերպել է Fox News հեռուստաալիքը։

Նախագահին հարց է տրվել, թե որ փուլում են պատվաստանյութի մշակման աշխատանքները ԱՄՆ-ում։

«Ես կարծում եմ, որ մենք այդ հարցի պատասխանը շուտով կունենանք։ Կարծում եմ, որ դա կլինի մինչև այս տարվա վերջը»,- պատասխանել է Թրամփը։

Փոխանցում է tass.ru-ն։