26.06.2020 16:13

Օ՛Բրայեն․ «Գլխավոր քարտուղար Սի Ձինպինը իրեն համարում է Իոսիֆ Ստալինի ժառանգորդը»

Օ՛Բրայեն․ «Գլխավոր քարտուղար Սի Ձինպինը իրեն համարում է Իոսիֆ Ստալինի ժառանգորդը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը ՉԺՀ նախագահ Սի Ձինպինին համեմատել է Իոսիֆ Ստալինի հետ։

«Չինաստանի կոմունիստական կուսակցությունը մարքսիստական-լենինյան է,- հայտարարել է նա Ֆինիքսում, Արիզոնա նահանգ։- Գլխավոր քարտուղար Սի Ձինպինն իրեն համարում է Իոսիֆ Ստալինի ժառանգորդը»։

Օ՛Բրայենը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը մի քանի տասնամյակ թերագնահատել է Պեկինից բխող սպառնալիքը, մինչդեռ այդ ընթացքում ՉԺՀ-ն ջանացել է փոխել աշխարհը՝ իր ազդեցությունը տարածելով այնտեղ։

ԱՄՆ նախագահի խորհրդականի խոսքով՝ հույս ունենալ, թե Չինաստանը դեմոկրատական կդառնա՝ սխալ էր, և այդ ընթացքում Պեկինն ավելի է խորացրել իր կոմունիստական գաղափարախոսությունը։ «Մենք շատ ենք սխալվել, և այդ սխալ հաշվարկը 1930-ականն թվականներից ամերիկյան արտաքին քաղաքականության ամենամեծ ձախողումն է»,- ասել է նար։

Այսօր Պեկինը, Ռոբերտ Օ՛Բրայենի խոսքով, շարունակում է կոմունիզմ քարոզել։ Սակայն «Չինաստանի վերաբերյալ ամերիկյան պասիվության և պարզամտության ժամանակներն անցել են։ Նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ Ամերիկան վերջապես հասկացել է Չինաստանի կոմունիստական կուսակցությունից բխող սպառնալիքը, որը նրանք ներկայացնում են մեր կենսաձևին»,- հայտարարել է Օ՛Բրայենը։

Փոխանցում է gazeta.ru-ն։