26.06.2020 18:13

ՌԴ․ Սահմանադրական փոփոխությունների քվեարկության առաջին օրը

ՌԴ․ Սահմանադրական փոփոխությունների քվեարկության առաջին օրը

Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների քվեարկության առաջին օրն անցել է համեմատաբար դատարկ ընտրատեղամասերով։

Հիշեցնենք, որ սահմանդրական փոփոխությունները նաև թույլ կտան Վլադիմիր Պուտինին իշխանության ղեկին մնալ մինչև 2036 թվականը։

Քանի որ երկրում շարունակվում է կորոնավիրուսի համավարակը, քաղաքացիները կարող են քվեարկել մեկ շաբաթվա ընթացքւմ՝ մինչև հուլիսի 1-ը։

Ի տարբերություն ընտրատեղամասերում ընտրողների սակավության՝ իշխանությունները հայտարարել են, որ, օրինակ, Մոսկվայում և Նիժնի Նովգորոդում, որտեղ հնարավոր է քվեարկել համացանցի օգնությամբ, էլեկտրոնային մասնակցությունը կազմել է 48,9 %, այդպիսով՝ քվեարկել է 574,1 հազար մարդ։

Փոխանցում է BBC-ն։