27.06.2020 10:00

Պորտուգալական ակումբը խզել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ TikTok-ում նրա հրապարակման համար

Պորտուգալական ակումբը խզել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ TikTok-ում նրա հրապարակման համար

Պորտուգալական «Վիտորիա Սետուբալ» ֆուտբոլային ակումբը խզել է թիմի 21-ամյա ֆուտբոլիստ Միրկո Անտոնուչիի պայմանագիրը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Ֆուտբոլիստին թիմից հեռացնելու պատճառ դարձել է նրա հրապարակումը TikTok սոցիալական ցանցում: Ակումբի ղեկավարությունը բազմիցս զգուշացրել է Անտոնուչիին, որ նա ընկերուհու հետ համբուրվելու լուսանկարները չտեղադրի սոցիալական ցանցերում, սակայն ֆուտբոլիստը հերթական անգամ նման հրապարակում է կատարել: 

«Նման վարքի տեր ֆուտբոլիստը չի կարող հանդես գալ այս ակումբում: Մենք նրան բազմիցս զգուշացրել էինք, սակայն նա որոշեց դեմ գնալ մեզ»,- ասել է ակումբի նախագահը:

Նշենք, որ Միրկո Անտոնուչին «Վիտորիա Սետուբալ» էր տեղափոխվել ձմռանը: