27.06.2020 10:28

«Բորուսիան» շնորհավորել է Կլոպին

«Բորուսիան» շնորհավորել է Կլոպին

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի նախկին ակումբը՝ Դորտմունդի «Բորուսիան», շնորհավորել է գերմանացի մասնագետին Անգլիայի չեմպիոնության կապակցությամբ:

«Շնորհավորում ենք մեր նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին և «Լիվերպուլին» Անգլիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ»,- գրել է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» պարտվեց «Չելսիին»: Միավորների տարբերությամբ մրցաշրջանի ավարտից 7 տուր առաջ «Լիվերպուլը» հռչակվեց չեմպիոն: