27.06.2020 11:32

«Բարսելոնայում» դժգոհություն է հասունանում

«Բարսելոնայում» դժգոհություն է հասունանում

Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհ են ակումբի ղեկավարության վարած տրանսֆերային քաղաքականությունից, տեղեկացնում է RAC1-ը:

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները չեն հասկանում՝ ինչու է ակումբը ցանկանում ամեն գնով վաճառել թիմի 23-ամյա բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոյին և նրա փոխարեն ձեռք բերել «Յուվենտուսի» 30-ամյա կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին:

Ինքը՝ Արթուր Մելոն, չի ցանկանում տեղափոխվել «Յուվենտուս», սակայն «Բարսելոնայի» ղեկավարությունը հասկացնել է տվել Արթուրին, որ նա տեղ չունի ակումբում:

Արթուր Մելոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին բրազիլական «Գրեմիոյից»: Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 20 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: