27.06.2020 13:32

Կորոնավիրուս․ ԱՄՆ-ը պահպանում է առաջատար դիրքերը

Կորոնավիրուս․ ԱՄՆ-ը պահպանում է առաջատար դիրքերը

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 9,7 միլիոնի, իսկ համավարակի սկզբից ի վեր մահացել է ավելի քան 490 հազար մարդ։

ԱՄՆ-ը, նախկինի պես, վարակվածների թվով առաջին տեղում է՝ մոտավորապես 2,5 միլիոն դեպք։ Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ ավելի քան 1,2 միլիոն վարակակիրներով, երրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանը․ այստեղ, պաշտոնական տվյալներով, ուրբաթ առավոտվա դրությամբ արձանագրվել է 620 794 դեպք։

Միացյալ Նահանգներում հինգշաբթի օրը արձանագրվել է վարակվածների օրական ռեկորդային թիվ՝ մոտավորապես 40 հազար նոր դեպք։ Վարակվածների թիվն աճում է արդեն ոչ թե Նյու Յորքում, այլ արևմտյան և հարավային նահանգներում՝ Թեքսասում, Արիզոնայում և Ֆլորիդայում։

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ուրբաթ օրը ճեպազրույցում խոստովանել է, որ 16 նահանգներում վարակվածների թիվն աճում է, և նա դա կապում է կարանտինային սահմանափակումների մեղմացման հետ։

Փոխանցում է BBC-ն։