28.06.2020 10:00

36-ամյա Ռոբենը վերսկսել է ֆուտբոլային կարիերան

36-ամյա Ռոբենը վերսկսել է ֆուտբոլային կարիերան

Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Արյեն Ռոբենը վերսկսել է կարիերան եւ հանդես կգա հարազատ ակումբում՝ «Գրոնինգենում», հայտնում է հոլանդական ակումբի կայքը։ Նա կնքել է մեկ տարվա պայմանագիր՝ վերադառնալով թիմ, որտեղ 20 տարի առաջ սկսել է պրոֆեսիոնալ կարիերան։

«Ես վերադառնում եմ «Գրոնինգեն» ֆուտբոլիստի կարգավիճակում։ Ես աշխատում եմ ֆուտբոլ վերադառնալու ուղղությամբ։ Առայժմ չգիտեմ, թե ինչ կստացվի, բայց երազում եմ խաղալ «Գրոնինգենում»»,- Ռոբենի խոսքը մեջբերում է ակումբի թվիթերյան էջը։ 

Ռոբենը կարիերան ավարտել էր 2019թ․ ամռանը։ Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Գրոնինգենում», «ՊՍՎ Էյնդհովենում», Լոնդոնի «Չելսիում», Մադրիդի «Ռեալում» եւ Մյունխենի «Բավարիայում»։ 36-ամյա ֆուտբոլիստը դարձել է Հոլանդիայի, Անգլիայի, Իսպանիայի եւ Գերմանիայի չեմպիոն, 2013թ․ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։