28.06.2020 10:28

Գվարդիոլա․ «Լիվերպուլն» արժանի է «չեմպիոնական միջանցքի»

Գվարդիոլա․ «Լիվերպուլն» արժանի է «չեմպիոնական միջանցքի»

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլը» «Մանչեսթեր Սիթիի» «Էթիհադ» ստադիոնում կարժանանա լավագույն ընդունելության։ Այդ մասին ասել է Անգլիայի անցած տարվա չեմպիոնների կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

«Լիվերպուլը» «Մանչեսթեր Սիթիին» կհյուրընկալվի Անգլիայի առաջնության 32-րդ տուրում։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 2-ին։ 

«Իհարկե, մենք կկազմենք «չեմպիոնական միջանցք» «Լիվերպուլի» համար։ Նրանք արժանի են դրան մեր կողմից։ Մենք միշտ պատրաստ ենք լավագույն ձեւով ընդունել «Լիվերպուլին» մեր ստադիոնում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» տիտղոսը նվաճել է առաջնության ավարտից 7 տուր առաջ։ «Լիվերպուլը» Անգլիայի 19-ակի չեմպիոն է, նախորդ անգամ տիտղոսակիր էր դարձել 1990 թվականին։