28.06.2020 11:33

Ֆոնսեկան խոսել է Մխիթարյանի «Միլանի» դեմ խաղալու հավանականության մասին

Ֆոնսեկան խոսել է Մխիթարյանի «Միլանի» դեմ խաղալու հավանականության մասին

Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրի «Միլանի» դեմ խաղից առաջ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: 

- Մխիթարյանը նախորդ շաբաթ ֆիզիկական վիճակի հետ կապված խնդիրներ ուներ: Հաշվի առնելով այս կարճ ժամանակահատվածը կարո՞ղ է նա երկրորդ խաղում անընդմեջ լինել մեկնարկային կազմում: 

- Մխիթարյանի մոտ պարզապես թեթև հոգնածություն էր: Նա խնդիրներ չունի և պատրաստ է այս խաղին»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել TeleRadioStereo-ն: