28.06.2020 12:35

Հայտնի է, թե երբ կմեկնարկի Ֆրանսիայի առաջնության հաջորդ մրցաշրջանը

Հայտնի է, թե երբ կմեկնարկի Ֆրանսիայի առաջնության հաջորդ մրցաշրջանը

Հայտնի է դարձել ֆրանսիական Լիգա 1-ի հաջորդ մրցաշրջանի մեկնարկի օրը: 

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի տնօրենների խորհուրդը հաստատել է, որ հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 22-ին: 

Ինչպես նաև հաստատվել են նախորդ մրցաշրջանի արդյունքները: «Թուլուզն» ու «Ամյենը» նահանջել են Լիգա 2-ի, իսկ «Լանսն» ու «Լորյանը»՝ բարձրացել Լիգա 1: