28.06.2020 13:00

Կավանին ու Մխիթարյանը կարող են թիմակիցներ դառնալ

Կավանին ու Մխիթարյանը կարող են թիմակիցներ դառնալ

ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Ռոմա», տեղեկացնում է Gialorossi-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեական ակումբը ծրագրում է ուժեղացնել հարձակման գիծը և դիտարկում են ուրուգվայցուն ձեռք բերելու տարբերակը՝ հաշվի առնելով, որ հունիսի 30-ին ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվելու է ՊՍԺ-ի հետ, և նա ստանա ազատ գործակալի կարգավիճակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ատլետիկոն», «Նյուքասլը», «Ինտերը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»: