29.06.2020 10:30

էռնեստո Վալվերդեն կարող է ստանձնել «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնը

 էռնեստո Վալվերդեն կարող է ստանձնել «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնը

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ էռնեստո Վալվերդեն կարող է ստանձնել «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնը, տեղեկացնում է Onda Cero-ն:

Նշվում է, որ 56-ամյա մասնագետը տուն է փնտրում Վալենսիայում: 

«Չղջիկները» մտադիր են հեռացնել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ալբերտ Սելադեսին: Նրա գլխավորած թիմը անցկացրել է 4 հանդիպում ՝ կրելով 3 գոլի պարտություն:

«Վալենսիայի» ղեկավարները պատրաստ են բարձր աշխատավարձ առաջարկել փորձառու մասնագետին: