29.06.2020 13:10

Կայացել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը

Կայացել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը

Տեղի է ունեցել Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը:

«Մանչեսթեր Յունայթեդն» ուժերը կչափի «Չելսիի» հետ, իսկ «Արսենալի» մրցակիցը կլինի «Մանչեսթեր Սիթին»:

Հանդիպումները տեղի կունենան «Ուեմբլի» ստադիոնում հուլիսի 18-19-ին:

Անգլիայի գավաթն աշխարհի հնագույն ֆուտբոլային մրցաշարն է: Այն առաջին անգամ անցկացվել է 1871/72թթ․ մրցաշրջանում: «Ուոնդերերսը» եզրափակիչ խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Ռոյալ Էնջինիրսին»: «Ուոնդերերսը» հետագայում ևս 4 անգամ նվաճել է Անգլիայի գավաթը:

Գործող գավաթակիրը «Մանչեսթեր Սիթին» է, որը նախորդ մրցաշարի եզրափակիչում 6-0 հաշվով ջախջախել է «Ուոթֆորդին»:

«Արսենալը» ռեկորդակիր է Անգլիայի գավաթակիր դառնալու ցուցանիշով (13): Երկրորդ հորիզոնականում «Մանչեսթեր Յունայթեդն» է (12): Նրանց նախորդում են «Չելսին» ու «Տոտենհեմը» (8-ական):