Հաստատված 482 նոր դեպք

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 482 նոր դեպք է հաստատվել:
Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 25 հազար 127 է:
Ապաքինվել է եւս 181 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 13 հազար 297:
Մինչ այս պահը իրականացվել է 110 հազար 571 թեսթ:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 254 մարդ:
Մահացել են 7 քաղաքացիներ:
Պացիենտները եղել են 96 (կին), 84 (կին), 82 (տղամարդ), 67 (տղամարդ), 67 (տղամարդ), 66 (կին) եւ 63 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Մահերի ընդհանուր թիվը դարձավ 433:
143 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: