30.06.2020 11:57

Հաստատված 415 դեպք, 751 ապաքինված

Հաստատված 415 դեպք, 751 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 415 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 25 հազար 542 է:

Ապաքինվել է եւս 751 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 14հազար 48:

Մինչ այս պահը իրականացվել է 111 հազար 844 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 904 մարդ:

Մահացել են 10 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 87 (կին), 82 (կին), 80 (կին), 74 (տղամարդ), 74 (կին), 73 (կին), 65 (կին), 59 (կին), 46 (տղամարդ) եւ 43 (տղամարդ) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 443:

147 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: