30.06.2020 12:55

ԱՀԿ-ն նախազգուշացնում է՝ կորոնավիրուսի հետ կապված ամենավատ վիճակը դեռ առջևում է

ԱՀԿ-ն նախազգուշացնում է՝ կորոնավիրուսի հետ կապված ամենավատ վիճակը դեռ առջևում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված վատթարագույն վիճակը, հնարավոր է, դեռ առջևում է։

Կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեիսուսի խոսքով՝ եթե կառավարությունները չսկսեն համաճարակը սանձելու ուղղությամբ գրագետ քայլեր ձեռնարկել, ապա վիրուսով կվարակվի շատ ավելի մարդ, քան մինչև հիմա է։

«Մենք բոլորս էլ ուզում ենք, որ սա ավարտվի։ Մենք բոլորս էլ ուզում ենք վերադառնալ նորմալ կյանի։ Բայց դաժան իրականությունն այն է, որ մենք դեռ չենք էլ մոտեցել ավարտին։ Թեպետ մի քանի երկրներ որոշակի առաջընթաց են ունեցել, սակայն ընդհանուր առմամբ՝ աշխարհում համավարակն ավելի է մոլեգնում և տեմպ է հավաքում»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Գեբրեիսուսը։

Փոխանցում է BBC-ն։