30.06.2020 16:53

ԱՄՆ-ը կարող է Թուրքիայից գնել ռուսաստանյան C-400 համալիրները

ԱՄՆ-ը կարող է Թուրքիայից գնել ռուսաստանյան C-400 համալիրները

Հանրապետական սենատոր Ջոն Թյունը առաջարկել է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը թույլ տալ Թուրքիայից գնել ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համալիրները, պայմանով, որ թուրքական կողմը ստացված միջոցները չի օգտագործի ՆԱՏՕ-ի չափորոշիչներին չհամապատասխանող ռազմական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։

Եթե այդ գործարքին հավանություն տան կոնգրեսը և նախագահը, ապա հնարավոր է՝ կհաջողվի հաղթահարել ՆԱՏՕ-ի և Անկարայի միջև շահերի բախման հետ կապված տարաձայնությունները։

Թուրքական կողմին ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը, որ կնքվել է 2017 թ․, ի ցույց դրեց Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավումը և, միևնույն ժամանակ, փչացրեց Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները։

ԱՄՆ-ը պնդում է, որ C-400-ի ներառումը Թուրքիայի պաշտպանական համակարգում կարող է Ռուսաստանի համար բացահայտել ՆԱՏՕ-ի գաղտնիքները և վտանգել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մշակման ծրագիրը։

ՆԱՏՕ-ի այդ ծրագրին Թուրքիայի մասնակցությունն արդեն կասեցվել է, սակայն Անկարան առայժմ չի հրաժարվում Մոսկվայի հետ կայացրած գործարքից։

Փոխանցում է BBC-ն։