01.07.2020 09:30

ԱՊՀ երկրների առաջին մարզական խաղերը՝ սեպտեմբերին

ԱՊՀ երկրների առաջին մարզական խաղերը՝ սեպտեմբերին

Կազանում նախատեսված Անկախ պետությունների hամագործակցության (ԱՊՀ) երկրների առաջին խաղերի անցկացման նախնական ժամկետ է նշանակվել սեպտեմբերի 4 -11-ը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը (armnoc.am)։ Հարցի շուրջ  բանակցությունները շարունակվում են։

Սպասվում է 11 երկրների 14-23 տարեկան ավելի քան 2,5 հազար մարզիկների մասնակցություն։ 21 մարզաձևերում կվիճարկվի մեդալների 280 հավաքածու։

Մրցումները կանցկացվեն 15 մարզահամալիրներում։

Խաղերի անցկացման գաղափարը Ռուսաստանի Դաշնությանն է։ Առաջարկն արվել է դեռ 2018թ․ սեպտեմբերի 28 -ին, Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների նիստում։