01.07.2020 12:29

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը 2021-ին չի անցկացվի

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը 2021-ին չի անցկացվի

Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան մեկ տարով հետաձգել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը։ Եզրափակիչ մրցաշարը կանցկացվի 2022 թվականի հունվարին, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է։ Մրցաշարը պետք է ընդունի Կամերունը։

Ամենայն հավանականությամբ, մեկ տարով կհետաձգվի նաեւ 2023թ․ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցաշարը, որը պետք է անցկացվի Կոտ դ'Իվուարում։

Աֆրիկայի գործող չեմպիոն Ալժիրի հավաքականն է, որը 2019թ․ մրցաշարի եզրափակիչում 1։0 հաշվով հաղթել էր Սենեգալի թիմին։