01.07.2020 12:38

523 նոր դեպք, 514 ապաքինված

523 նոր դեպք, 514 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 26 հազար 65 է:

Ապաքինվել է եւս 514 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 14 հազար 563:

Մինչ այս պահը իրականացվել է 113 հազար 665 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 900 մարդ:

Մահացել են 10 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (կին), 76 (տղամարդ), 76 (տղամարդ), 74 (տղամարդ), 70 (կին), 66 (տղամարդ), 65 (կին), 65 (տղամարդ) եւ 62 (կին) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 453:

149 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: