02.07.2020 09:00

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերին

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW – Ըմբշամարտի միավորված աշխարհ) որոշում է ընդունել 2020 թվականի աշխարհի առաջնության անցկացման ժամկետների վերաբերյալ:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի այս տարվա դեկտեմբերին Սերբիայի պայրաքաղաք Բելգրադում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օլիմպիական վարկանիշային մրցաշարերը տեղի կունենան 2021թ․ մարտի 19-ից 22-ը Բուդապեշտում եւ ապրիլի 30-ից մայիսի 3-ը՝ Սոֆիայում։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգված Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։