02.07.2020 10:00

«Բավարիան» 4 տարվա պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստի հետ

«Բավարիան» 4 տարվա պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստի հետ

18-ամյա պաշտպան Տանգի Նյանզու Կուասին կարիերան կշարունակի Գերմանիայի չեմպիոն «Բավարիայում»։  Մյունխենյան ակումբը չորս տարվա պայմանագիր է կնքել Ֆրանսիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստի հետ։ Կուասիի պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի հետ ավարտվել է հունիսի 30-ին, եւ նա անվճար է միացել «Բավարիային»։

«Ես շատ երջանիկ եմ այս հնարավորության համար։ «Բավարիան» մեծ ավանդույթներով մեծագույն ակումբ է։ Հույս ունեմ, որ կարեւոր դեր կխաղամ այստեղ։ Համառորեն կաշխատեմ դրա համար»,- Կուասիի խոսքը մեջբերում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Կուասին ՊՍԺ-ի հետ մասնակցել է 6 հանդիպման, խփել 2 գոլ։