02.07.2020 10:30

ՖԻՖԱ-ի նախագահ․ Բոլորս հասկացանք, որ ֆուտբոլը չէ ամենակարեւորը

ՖԻՖԱ-ի նախագահ․ Բոլորս հասկացանք, որ ֆուտբոլը չէ ամենակարեւորը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, 50-ամյա շվեյցարացի Ջանի Ինֆանտինոն կորոնավիրուսի պանդեմիայի թեմայով հանդես է եկել ուղերձով ֆուտբոլային հանրությանը։

«Այս ամիսների ընթացքում բոլորս հասկացանք, որ ֆուտբոլը չէ ամենակարեւորը, առողջությունն է առաջին տեղում եւ առաջնորդվում ենք այդ անվիճարկելի սկզբունքով։

Այս աննախադեպ ժամանակները թույլ տվեցին մեզ քայլ առաջ կատարել եւ մտածել լավագույն ֆուտբոլի եւ առաջադիմող հանրության ստեղծման մասին։ Միջազգային ֆուտբոլային ընտանիքը դրսեւորել է մեծ միասնություն եւ համերաշխություն։

ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ ֆուտբոլը դառնա ավելի լավը եւ իսկապես համամոլորակային։ Դրա կարեւոր մասն է նաեւ ակումբային ֆուտբոլի աճն ու հաջողությունը»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը։

ՖԻՖԱ-ն ու Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro) ստեղծել են միջազգային հիմնադրամ, որը հուլիսի 1-ից ֆինանսական աջակցություն կտրամադրվի սնանկացած ակումբների ֆուտբոլիստներին։