02.07.2020 10:56

«Նապոլին» մտադիր է 100 միլիոն եվրո վճարել «Լիլի» 2 խաղացողի համար

«Նապոլին» մտադիր է 100 միլիոն եվրո վճարել «Լիլի» 2 խաղացողի համար

Իտալական «Նապոլին» մտադիր է ձեռք բերել ֆրանսիական «Լիլի» խաղացողներ Գաբրիելին եւ Վիկտոր Օսիմենին։ երկու ֆուտբոլիստների համար նեապոլյան ակումբը կվճարի 100 միլիոն եվրո, հաղորդում է Football Italiа-ն։

22-ամյա բրազիլացի պաշտպան Գաբրիելի համար «Նեապոլը» կհատկացնի 30 միլիոն եվրո։ Նա կփոխարինի պաշտպան Կալուդու Կուլիբալիին, որն ամենայն հավանականությամբ, առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբը։ Նրա տրանսֆերից «Նեապոլը» ակնկալում է 100 միլիոն եվրո։

21-ամյա նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենի համար «Նապոլին» ստիպված կլինի վճարել 70 միլիոն եվրո։

Օսիմենի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Տոտենհեմն» ու «Նյուքասլը»։

Ֆրանսիայի ավարտված առաջնության 27 խաղում նա խփել է 13 գոլ։