02.07.2020 11:33

Գվարդիոլա. Կարծես թե Սանեն տեղափոխվում է «Բավարիա»

Գվարդիոլա. Կարծես թե Սանեն տեղափոխվում է «Բավարիա»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Կարծես թե Սանեն տեղափոխվում է «Բավարիա»: Նա արդեն համաձայնության է եկել ակումբի հետ: Նա ցանկանում էր հեռանալ, և մենք չենք խանգարել նրան:

Այնուամենայնիվ, Սանեն հրաշալի ֆուտբոլիստ է, և ես կցանկանայի, որ նա շարունակեր մրցելույթները «Մանչեսթեր Սիթիում»: Հաջողություն եմ մաղթում նրան հետագա կարիերայում»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է BayernandGermany-ն:

Նշվում է, որ «Բավարիան» կվճարի մոտ 50 միլիոն եվրո եւ Սանեի հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր։