02.07.2020 12:33

«Բավարիան» չի կարողացել համաձայնության գալ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկի հետ

«Բավարիան» չի կարողացել համաձայնության գալ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկի հետ

Մյունխենի «Բավարիան» նոր պայմանագիր կնքելու հարցում չի կարողացել համաձայնության գալ թիմի 28-ամյա եզրային պաշտպան Դավիդ Ալաբայի հետ, տեղեկացնում է Bild-ը:

Կողմերը համաձայնության չեն եկել Ալաբայի աշխատավարձի վերաբերյալ: Ավստրիացի պաշտպանը պատրաստ է մրցելույթները շարունակել մյունխենյան ակումբում, եթե ստանա ավելի բարձր աշխատավարձ, քան գործող պայմանագրով:

Ավստրիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

«Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ակումբի ղեկավարությանը խնդրել է բաց չթողնել Ալաբային, որի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։