02.07.2020 13:03

Մոուրինյո. «Տոտենհեմին» ներդրումներ հարկավոր չեն

Մոուրինյո. «Տոտենհեմին» ներդրումներ հարկավոր չեն

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ հաղթանակների հասնելու համար պետք չէ, որ «Տոտենհեմում» խոշոր ներդրումներ կատարվեն:

«Անկախ կորոնավիրուսի հանգամանքից, անկախ Չեմպիոնների լիգայում խաղալու կամ չխաղալու հանգամանքից՝ «Տոտենհեմին» խոշոր ներդրումներ հարկավոր չեն:

Մենք շատ քիչ ձեռքբերումներ և մեր տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստներով կարող ենք ցանկալի արդյունք ապահովել»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է «Տոտենհեմի» մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Պրեմյեր լիգայի 31 տուրերից հետո «Տոտենհեմը» 45 միավորով մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է: