02.07.2020 13:30

Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ուդինեզեի» դեմ խաղը

Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ուդինեզեի» դեմ խաղը

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ այսօր կայանալիք «Ուդինեզեի» դեմ խաղին մասնակցելու հավանականության մասին: 

«Չեմ կարող հաստատ ասել, որ Մխիթարյանը կխաղա: Նա երկու անընդմեջ հանդիպման է մասնակցել և այս անգամ կարող է չխաղալ: Պետք չէ մոռանալ, որ կիրակի օրը մենք խաղալու ենք «Նապոլիի» հետ և շատ դժվար է այսպիսի խիտ գրաֆիկի դեպքում մասնակցել ամեն խաղի»,- ասել է Ֆոնսեկան նախախաղային ասուլիսի ժամանակ: 

«Ռոմա»-«Ուդինեզե» խաղը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: