03.07.2020 09:00

Մարադոնան կարող է գլխավորել Իսպանիայի հավաքականը

Մարադոնան կարող է գլխավորել Իսպանիայի հավաքականը

Հանրահայտ արգենտինացի Դիեգո Մարադոնան կարող է դառնալ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, 59-ամյա մասնագետը կդառնա իսպանացիների գլխավոր մարզիչ, եթե Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ դառնա Անտոնիո Տորրեսը:

Նա արդեն բանակցություններ է վարել Մարադոնայի հետ: Նշանակման դեպքում արգենտինացու առջև խնդիր կդրվի դուրս գալ 2022 թվականի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ:

Հիշեցնենք, որ Մարադոնան Արգենտինայի հավաքականի կազմում 1986 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն: 2008-10 թվականներին մարզել է ազգային հավաքականը, որի հետ հասել է մինչև աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: