03.07.2020 09:29

«Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ «Լիվերպուլի» դեմ խաղում՝ 4։0 (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ «Լիվերպուլի» դեմ խաղում՝ 4։0 (տեսանյութ)

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլը» Պրեմյեր լիգայի 32-րդ տուրում հյուրընկալվեց անցած տարվա չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որը «Էթիհադ» ստադիոնում կազմակերպեց չեմպիոնական միջանցք գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի համար։ 

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։0 հաշվով՝ երեք գոլ խփելով մինչեւ ընդմիջում։ Աչքի ընկան բելգիացի Կեւին Դե Բրույնեն ու անգլիացիներ Ռահիմ Ստերլինգն ու Ֆիլիպ Ֆոդենը։ 66-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց հյուրերի անգլիացի խաղացող Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը։ 

«Լիվերպուլը» 86 միավորով առաջին տեղում է, «Մանչեսթեր Սիթին» 66 միավորով երկրորդն է եւ 11 միավորի առավելություն ունի երրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիի» նկատմամբ։ Առաջնության ավարտին մնացել է 6 տուր։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» տիտղոսը նվաճել է անցած տուրում։ «Լիվերպուլը» Անգլիայի 19-ակի չեմպիոն է, նախորդ անգամ տիտղոսակիր էր դարձել 1990 թվականին։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 4։0

Կեւին Դե Բրույնե, 25, 11մ, Ռահիմ Ստերլինգ, 35, Ֆիլիպ Ֆոդեն, 45, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 66, ինքնագոլ