03.07.2020 10:00

«Ռոման» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը (տեսանյութ)

«Ռոման» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրի խաղում պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած «Ռոման» տանը մրցեց «Ուդինեզեի» հետ եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։

«Ռոմայի» դարպասը 12-րդ րոպեին գրավեց իտալացի հարձակվող Կեւին Լասանյան։ 70-րդ րոպեին «Ուդինեզեի» լեհ հարձակվող Լուկաշ Տեոդորչիկի գոլը VAR-ի միջոցով չգրանցվեց խաղից դուրս վիճակի պատճառով, սակայն 9 րոպե անց մակեդոնացի հարձակվող Իլիա Նեստորովսկին կրկնապատկեց հաշիվը։

Մայրաքաղաքային թիմը 29-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով։ Մրցակցի սրունքին հարվածելու համար հեռացվեց արգենտինացի հարձակվող Դիեգո Պերոտին։
 

Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անցկացրեց երկրորդ խաղակեսը՝ փոխարինման դուրս գալով 46-րդ րոպեին։

«Ռոման» երկրորդ անընդմեջ պարտություն կրեց Իտալիայի առաջնությունում եւ 48 միավորով 5-րդ տեղում է՝ չորրորդ տեղում ընթացող «Ատալանտային» զիջելով 12 միավոր։ «Ուդինեզեն» 14-րդն է՝ 31 միավոր։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ռոմա» - «Ուդինեզե»՝ 0։2 

Կեւին Լասանյա, 12, Իլիա Նեստորովսկի, 79

Հեռացում՝ Դիեգո Պերոտի («Ռոմա»), 29