03.07.2020 12:00

Մեսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»

Մեսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին ցանկանում է կարիերան շարունակել այլ ակումբում։

Ինչպես պնդում է Cadena Ser-ը, 33-ամյա արգենտինացին սառեցրել է բանակցությունները նոր պայմանագրի վերաբերյալ։ Ֆուտբոլիստի ներկայիս համաձայնագիրը սպառվում է 2021-ին։

Աղբյուրի փոխանցմամբ, Մեսին ակումբում իր մտերիմներին հայտնել է, որ չի ցանկանում բեռ դառնալ թիմի համար։ Հարձակվողը մասնավորապես դժգոհ է ակումբի ներսից ինֆորմացիայի արտահոսքով ու նրանով, որ միշտ իրեն են դարձնում պատասխանատու այն որոշումների համար, որոնք ինքը չի կայացրել։ Բացի դրանից, Մեսին հոգնել է սպասելուց, որ ակումբը կունենա հաղթական նախագիծ։

Հիշոցնենք, որ մինչև կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դադարը կատալոնական ակումբը գլխավորում էր Իսպանիայի մրցաշարային աղյուսակը, սակայն հիմա արդեն զիջում է Մադրիդի «Ռեալին» 4 միավորով։