03.07.2020 12:30

«Չելսի»-ի դարպասապահը կարող է վերադառնալ Լա լիգա

«Չելսի»-ի դարպասապահը կարող է վերադառնալ Լա լիգա

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան կարող է վերադառնալ Իսպանիա: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի համաձայն, 25-ամյա դարպասապահին ցանկանում է վարձակալել «Սևիլիան»: 

Արիսաբալագան «Չելսիում» է հանդես գալիս 2018 թվականից: