03.07.2020 12:39

662 նոր դեպք, 448 ապաքինված

662 նոր դեպք, 448 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 662 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 27 հազար 320 է:

Ապաքինվել է եւս 448 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 15 հազար 484:

Մինչ այս պահը իրականացվել է 118 հազար 102 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 211 մարդ:

Մահացել են 10 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին), 80 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 66 (տղամարդ), 62 (տղամարդ),  61 (տղամարդ) եւ 56 (տղամարդ), տարեկան։ 

Բացի 62-ամյա տղամարդուց, մյուս բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 469:

156 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: