04.07.2020 09:00

Մահացել է Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը

Մահացել է Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը

57 տարեկանում մահացել է խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հայրն ու մարզիչը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը։ Այդ մասին Տելեգրամում գրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը։

Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Նուրմագոմեդովն ուներ նաև թոքաբորբ, որն առաջացել էր կորոնավիրուսից։ Բժիշկները նրան միացրել էին թոքերի օդափոխության սարքին: