04.07.2020 11:30

«Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում են ձեռք բերել Գրիզմանին

«Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում են ձեռք բերել Գրիզմանին

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում են ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանին, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Մանչեսթերյան ակումբներն արդեն հարցումներ են արել 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հնարավորության վերաբերյալ։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել Գրիզմանին, որին ձեռք է բերել 2019թ․ ամռանը Մադրիդի «Աթլետիկոյից» 120 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիսի 30-ը։ 

«Բարսելոնան» Գրիզմանի տրանսֆերն առաջարկել է ՊՍԺ-ին եւ «Ինտերին», որոնց հետ ցանկանում է ֆուտբոլիստների փոխանակություն կատարել՝ բրազիլացի Նեյմարի (ՊՍԺ) կամ արգենտինացի Լաուտարո Մարտինեսի («Ինտեր») հետ։