05.07.2020 11:00

Մարադոնայի բժիշկը պատմել է ալկոհոլից նրա կախվածության մասին

Մարադոնայի բժիշկը պատմել է ալկոհոլից նրա կախվածության մասին

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ, «Խիմնասիայի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի բժիշկը պատմել է 59-ամյա մասնագետի առողջական խնդիրների մասին:

«Մեզ հաջողվել է վերացնել Մարադոնայի կախվածությունը կոկաինից: Նա արդեն լրիվ հրաժարվել է թմրանյութերից: 

Ինչ վերաբերում է ալկոհոլին, ապա հատուկ դեղամիջոցների օգնությամբ մենք աստիճանաբար թուլացնում ենք այդ կախվածությունը: Այս կարանտինը պարզապես սարսափելի վիճակ է ստեղծել Մարադոնայի համար»,- բժշկի խոսքը փոխանցում է infobae-ն:

Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան «Խիմնասիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից: