05.07.2020 11:31

Կլոպ. «Լիվերպուլից» հեռանալուց հետո կավարտեմ մարզչական կարիերաս

Կլոպ. «Լիվերպուլից» հեռանալուց հետո կավարտեմ մարզչական կարիերաս

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի պատրաստվում «Լիվերպուլից» հետո այլ ակումբ գլխավորել:

«70 տարեկան հասակում ինձ չեմ պատկերացնում մարզչական աշխատանք կատարելիս: Երբ 33 տարեկանում սկսեցի զբաղվել մարզչական աշխատանքով, 25 տարվա հեռանկար էի պատկերացնում: Հիմա արդեն 53 տարեկան եմ:

Կարծում եմ, որ «Լիվերպուլից» հեռանալուց հետո այլ ակումբ չեմ գլխավորի»,- Կլոպի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից: Նախկինում գերմանացի մասնագետը մարզել է Դորտմունդի «Բորուսիան» և «Մայնցը»: