05.07.2020 12:32

«Լիվերպուլը» բանակցում է Ալկանտարայի հետ

«Լիվերպուլը» բանակցում է Ալկանտարայի հետ

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» բանակցում է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագու Ալկանտարայի հետ, հաղորդում է Goal.com-ը:

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը չորս տարվա պայմանագիր է առաջարկել 29-ամյա իսպանացի ֆուտբոլիստին։

Անգլիական ակումբը պատրաստ է Տիագու Ալանտարային վճարել տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ։ Նրա տրանսֆերը գնահատվում է 35 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Ալկանտարան «Բավարիայի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։