05.07.2020 13:04

Ֆերնանդեշը՝ 3 ամիս անընդմեջ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստ

Ֆերնանդեշը՝ 3 ամիս անընդմեջ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստ

Բրունու Ֆերնանդեշը երրորդ ամիսն անընդմեջ ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Պորտուգալացի ֆուտբոլիստը 13 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդում», խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Ֆերնանդեշը այս տարվա փետրվարին է պորտուգալական «Սպորտինգից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։