06.07.2020 10:36

Չավի Էրնանդեսը երկարաձգեց պայմանագիրը «Ալ Սադի» հետ

Չավի Էրնանդեսը երկարաձգեց պայմանագիրը «Ալ Սադի» հետ

Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը երկարաձգեց պայմանագիրը Դոհան ներկայացնող թիմի հետ մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը 17 տարի կատալոնական ակումբում անցկացնելուց հետո 2015 թվականին տեղափոխվել էր «Ալ Սադ», որտեղ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անցած տարի նշանակվեց գլխավոր մարզիչ։

«Բարսելոնան» ցանկանում է 40-ամյա Չավիին տեսնել գլխավոր մարզիչի պաշտոնում։ Սպասվում է, որ այս մրցաշրջանից հետո իսպանացի մարզիչ Էնրիկե Սետիենը կհեռացվի «Բարսելոնայից»։