06.07.2020 11:30

Վալտերի Բոտտասը հաղթեց Ավստրիայի Գրան-Պրին․ Լեկլերը՝ 2-րդն է, Նորիսը՝ 3-րդը

Վալտերի Բոտտասը հաղթեց Ավստրիայի Գրան-Պրին․ Լեկլերը՝ 2-րդն է, Նորիսը՝ 3-րդը

Առաջին մրցարշավը չափազանց հետաքրքիր անցավ։ «Մերսեդեսի» ավտոարշավորդ Վալտերի Բոտտասը Pole Position-ից սկսեց արշավն ու կարողացավ 71 շրջան պահպանել իր դիրքն ու հաղթել Ավստրիայի Գրան-Պրիում։ Հատկանշական է, որ անցած տարի ևս մրցաշրջանի մեկնարկային Գրան-Պրիում՝ այն ժամանակ Ավտրալիայում, դարձյալ հաղթել էր Բոտտասը։ 

Երկրորդը վերջնագիծը հատեց «Ֆերարիի» արշավորդ Շարլ Լեկլերը։ Երիտասարդ արշավորդը բավականին բարց արշավ ունեցավ, սակայն կարողացավ կրկնել անցած տարվա իր արդյունքը Ավստրիայում։ Իր կյանքի առաջին պոդիումին հասավ «Մակլարենի» ավտոարշավորդ Լանդո Նորիսը։ Նորիսը իր ցուցադրած արագությամբ շրջանցեց Լյուիս Հեմիլթոնին, ում 5 վայրկյանի տուգանք էր տրվել շրջաններից մեկում Ալեքս Ալբոնին հարվածելու համար։ Նորիսը 3-րդն է, գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը ավարտեց Գրան-Պրին 4-րդ տեղում։