06.07.2020 12:00

Սետյեն․ Գնալով ավելի քիչ եմ հասկանում VAR-ի իմաստը

Սետյեն․ Գնալով ավելի քիչ եմ հասկանում VAR-ի իմաստը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենը «Վիլյառեալի» դեմ տարած 4-1 հաշվով հաղթանակից հետո անդրադարձել է ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի այն խոսքերին, թե VAR-ը միայն մի թիմ է օգնում՝ ակնարկելով «Ռեալին»։

«Այդ մասին ոչինչ չեմ ասի։ Չեմ լսել Բարտոմեուն ինչ է ասել։ Եթե նախագահն ասել է, ես ի՞նչ պետք է անեմ։ Բացի դրանից, ես գնալով ավելի քիչ եմ հասկանում VAR-ը։ Կարծում եմ՝ ունենք գործիք, որը ֆուտբոլն ավելի արդար է դարձնում, բայց այս պահին այն բավարար չէ։ Խոսքը միջադեպերը մեկնաբանելու մասին է, նույնիսկ եթե կրկնապատկերները բազմաթիվ անգամ նայեն»,- Սետյենի խոսքերն է փոխանցում Marca-ն։
«Ռեալը» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։